azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Նրանք նաև ընդգծել են հնարավոր ռիսկերը ուշադիր դիտարկելու և ռազմական ոլորտում AI տեխնոլոգիաները խելամիտ և պատասխանատու կերպով զարգացնելու անհրաժեշտությունը:
Նոյեմբերին երկու երկրները կարճ ժամանակով վերսկսել էին միջուկային զենքի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, սակայն այդ բանակցությունները դադարեցվել են, և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն հիասթափություն էր հայտնել Չինաստանի արձագանքից:
comment.count (0)