Ալիևը մեկնել է Լոնդոն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու |factor.am|
12:07 - 17 հուլիսի, 2024

Ալիևը մեկնել է Լոնդոն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա մասնակցելու է հուլիսի 17-ից 20-ը նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։

Հիշեցնենք՝ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովին, որն անցկացվել էր 2023 թվականի հոկտեմբերին իսպանական Գրանադայում կայացած։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն՝ գագաթնաժողովին մասնակցելու։

Հայտնի է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցելու գագաթնաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել