Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար |armenpress.am|
21:45 - 19 հուլիսի, 2024

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Դա, որքան ինձ հիմա հայտնի է, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր», - ասել է Բլինքենը։

Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը։

Microsoft-ը հայտնել էր, որ հետաքննում է իր հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել