Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու 30-ամյակի կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Բելառուսի ողջ նորագույն պատմությունը անքակտելիորեն կապված է Ձեր անվան հետ, որը նշանավորվել է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական և տնտեսական ոլորտներում զգալի հաջողություններով։ Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ վստահել են ձեզ ամենաբարձր պետական պաշտոնը, ինչը, անկասկած, վկայում է Ձեր վիթխարի հեղինակությանը Ձեր հայրենակիցների մեջ»,- ասվում է շնորհավորանքի մեջ:
comment.count (0)