factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, որում աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Պուտինը հաստատել է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը։ «Հաստատվել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը սիրիական ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ շրջանակով՝ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարին Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նոր ղեկավարի հետ։ Տապալումից հետո Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ընտանիքի անդամների հետ բնակվում է Մոսկվայում։
comment.count (0)