arm.sputniknews.ru: Ուկրաինայի հակամարտությունը դեռ վաղուց պետք է ավարտված լիներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինայում կարգավորման գործողությունը սկսվի էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հրադադարով: Նրանք նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավումով ապագան հսկայական ներուժ ունի:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ապագան ներառում է մեծ տնտեսական գործարքներ և աշխարհաքաղաքական կայունություն»,- նշել են Սպիտակ տանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Սև ծովում զինադադարի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անհապաղ կմեկնարկեն Մերձավոր Արևելքում:
Առաջնորդները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտության հարցը: Պուտինն ու Թրամփը զրույցի ընթացքում համակարծիք են եղել, որ Իրանը երբևէ չպետք է հայտնվի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը:
comment.count (0)