ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|
08:03 - 28 մայիսի, 2019

ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Իրան |armtimes.com|

armtimes.com։ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ մերձարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին Քուվեյթի վարչապետի տեղակալի, ԱԳՆ ղեկավարի, շեյխ Սաբահ Հալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է PressTV-ը:

Նա նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանի զարգացման «պատասխանատու» մոտեցմանը: Արակչին հայտնել է նաեւ Իրանի պատրաստակամության մասին՝ կապված երկխոսության եւ կառուցողական համագործակցության նպատակով մեխանիզմների ստեղծման հետ:

Ընդգծելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է խաղաղության եւ կայունության հաստատման վրա, Արակչին հայտարարել է, որ անվտանգությունը «համալիրային եւ անփոխարինելի» հայեցակարգ է, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել