ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար. Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան
20:24 - 30 հուլիսի, 2024

ՀՀ-ում կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար. Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան

Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 30-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ընկերության տնօրեն, հիմնադիր Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տնկարանում, ծանոթացել բարձրորակ տնկանյութերի արտադրության և մշակության տեխնոլոգիային։
 
Տնկարանում իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիական կիրառմամբ տնկանյութի արտադրություն։ Նաև կատարվում են փորձարկումներ Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում կորիզավոր, հնդավոր պտղատեսակների մեծ պահանջարկ ունեցող, մրցունակ սորտերի կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։ Արտադրվում է առավել արդյունավետ սորտերի բարձրորակ տնկանյութ՝ պատվաստված արտերկրից ներկրված ցածրաճ վիրուսազերծ պատվաստակալների վրա։
 
«Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա՝ հանրապետությունում վիրուսազերծ պատվաստակալների արտադրություն կազմակերպելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել