ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
comment.count (0)