Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  ներկայացրած հայցին |armenpress.am|
20:25 - 07 օգոստոսի, 2024

Թուրքիան միացել է ՄԱԿ-ում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  ներկայացրած հայցին |armenpress.am|

armenpress.am: Անկարան փաստաթղթեր է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության  հայցին միանալու համար: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Հաագայում  հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջյունեյթ Յուքսելը:

«Մենք այս հայցին կհետևենք մինչև վերջ՝ պաշտպանելով պաղեստինցիների շահերը, Թուրքիան այսօրվանից միանում է Իսրայելի դեմ դատական ​​հայցին»,- ասել է նա։

Մասնավորապես, ըստ Յուքսելի, հայցը պարունակում է ՄԱԿ-ի զեկույցներ և այլ համապատասխան փաստաթղթեր։

Հայցին միանալու Անկարայի մտադրության մասին օգոստոսի 5-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել