Երեկ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության ֆեյսբուքյան էջում։
«Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ողջունեց մեզ գյուղում»,- ասված է գրառման մեջ։
comment.count (0)