1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին:
Նա հավելել է, որ ռազմական գործողությունները Գազայի հատվածում պետք է դադարեցվեն. դա անհրաժեշտ է Գազայի բնակիչների, պատանդների և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը կոչ էին արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 15-ին վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ Դոհայում կամ Կահիրեում: Իսրայելը հայտնել էր իր պատվիրակությունը բանակցությունների ուղարկելու համաձայնության մասին:
comment.count (0)