Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 76 հազար մարդ է տարհանվել |hy.armradio.am|
20:08 - 10 օգոստոսի, 2024

Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 76 հազար մարդ է տարհանվել |hy.armradio.am|

hy.armradio.am: Օպերատիվ շտաբն օգնել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից տարհանել ավելի քան 76 հազար մարդու, լրագրողներին հայտնել է միջգերատեսչական օպերատիվ շտաբում ՌԴ ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Շարովը։

«Միջգերատեսչական օպերատիվ շտաբը տեղակայվել և շարունակում է գործել Կուրսկ քաղաքում և օգնություն է ցուցաբերում Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանների բնակչությանը։ Օպերատիվ շտաբի աշխատանքում առաջնահերթությունը քաղաքացիներին անվտանգ վայրեր տեղափոխելն է ։ Ընդհանուր առմամբ, այս աշխատանքների մեկնարկից ի վեր ավելի քան 76 հազար մարդ ժամանակավորապես տեղափոխվել է է անվտանգ վայրեր»,- ասել է նա։

«Ունենք 60 ժամանակավոր կացարան, որոնցում բնակվում է ավելի քան 4,4 հազար մարդ։ ժամանակավոր կացարաններից 26–ն անմիջապես Կուրսկի մարզում են: Նմանատիպ կացարաններ գործում են Օրյոլի, Մոսկվայի, Տուլայի, Վորոնեժի, Լիպեցկի, Կալուգայի և Տվերի մարզերում»,- հավելել է Շարովը։

Ուկրաինական զինված ուժերն այս շաբաթվա սկզբին ներխուժել են Ռուսաստանի տարածք։ Զինված ուժերի սահմանը հատելուց չորս օր անց Կուրսկի շրջանում «դաշնային մակարդակով» արտակարգ դրություն է հայտարավել։ Այժմ ջանքեր են գործադրվում քաղաքացիներին տարհանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել