tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Այս մասին հայտնել են Իսրայելի կառավարության գրասենյակից։, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության վաղը Դոհա մեկնելը և բանակցություններ վարելու մանդատը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։
Երեք երկրի ղեկավարներն ասել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի հասնելու համար։
comment.count (0)