Ըստ Ուկրաինայի՝ Կուրսկի շրջանի 82 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ, մինչդեռ Meduza-ն հայտնում է 45-50 բնակավայրի մասին
17:19 - 15 օգոստոսի, 2024

Ըստ Ուկրաինայի՝ Կուրսկի շրջանի 82 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ, մինչդեռ Meduza-ն հայտնում է 45-50 բնակավայրի մասին

Ուկրաինան հայտարարում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ երկրի ԶՈՒ-ն տարբեր ուղղություններով առաջ է շարժվել Կուրսկի շրջանում, և այժմ 1150 քառակուսի կիլոմետր տարածքի 82 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ։ Այս մասին Զելենսկու հետ հրամանատարական շտաբի նիստում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Ըստ Meduza-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 45-50 բնակավայրեր՝ 500-700 քառակուսի կիլոմետր տարածքով։

ՌԴ ՊՆ-ն էլ այսօր հայտարարել է, որ վերականգնել վերահսկողությունը Կուրսկի շրջանի Կրուպեց գյուղի վրա․ «Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել», - նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։ ՌԴ-ից պարբերաբար հայտարարում են, որ հակառակորդին հեռացնում են իրենց տարածքից։

Նշենք, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում են գերիներ վերցնելու մասին, հրապարակում տեսանյութեր ու լուսանկարներ գերեվարումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել