Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի՝ ԱՕԿՍ-ի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները․
«Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ», - նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվել էր Հայաստանի Հանրապետությանը:
comment.count (0)