Երևանի գետերի վրա աղբորսիչներ կտեղադրվեն
11:18 - 21 օգոստոսի, 2024

Երևանի գետերի վրա աղբորսիչներ կտեղադրվեն

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր: Այս ամսին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:

Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:
Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ»,-նշված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել