Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը քաղաքական չէ. Մակրոն |azatutyun.am|
19:46 - 26 օգոստոսի, 2024

Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը քաղաքական չէ. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է՝ Telegram-ի (Տելեգրամ) հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը քաղաքական չէ։

«Ֆրանսիայի տարածքում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունն իրականացվել է շարունակվող հետաքննության շրջանակներում։ Դա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Դուրովը օրերս է ձերբակալվել Փարիզի օդանավակայանում։

Տելեգրամն, անդրադառնալով նրա ձերբակալմանը, նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ սոցցանցը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել