Իսրայելական բանակը խոշոր գործողություն է սկսել Հորդանան գետի արևմտյան ափին |hy.armradio.am|
11:06 - 28 օգոստոսի, 2024

Իսրայելական բանակը խոշոր գործողություն է սկսել Հորդանան գետի արևմտյան ափին |hy.armradio.am|

hy.armradio.am: Առնվազն 11 պաղեստինցի է սպանվել իսրայելական ուժերի կողմից օկուպացված Արևմտյան ափի հյուսիսում, հայտնում է BBC-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահական գերատեսչությանը։

Հաղորդվում է, որ հինգը զոհվել են ալ-Ֆարայի փախստականների ճամբարում ավիահարվածի հետևանքով, իսկ վեցը՝ Ջենինում անօդաչու թռչող սարքի հարվածի և զինված բախումների հետևանքով:

Իսրայելի անվտանգության ուժերը հայտարարել են, որ իրենք «հակահաբեկչական գործողություն են իրականացնում՝ Ջենինում և Թուլկարմում ահաբեկչությունը կանխելու համար»:

«Սա, ըստ երևույթին, իսրայելական խոշոր գործողություն է, որի թիրախում են պաղեստինյան առնվազն չորս քաղաքներ՝ Ջենինը, Թուլկարմը, Նաբլուսը և Տուբասը», — գրում է BBC-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել