Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղության հարցում «հապաղելու և անտարբերություն» դրսևորելու մեջ
 |azatutyun.am|
14:44 - 30 օգոստոսի, 2024

Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղության հարցում «հապաղելու և անտարբերություն» դրսևորելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը «հապաղում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում» և «անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում»։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զենքեր է գնում Ֆրանսիայից, այլ արևմտյան երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ անցկացնում է զորավարժություններ»,- այսօր այդ մասին ասել է Ալիևը ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը երկակի վերաբերմունք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցին։ «Եթե հակամարտությունն անցյալում է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա ի՞նչ կարիք կա պահպանել Մինսկի խումբը, որն անցյալի մնացորդ է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Երևանը բազմիցս վերահաստատել է բարձր և բարձրագույն մակարդակով բանակցություններն ինտենսիվացնելու և կարճ ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու իր առաջարկը։ Հուլիսին արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ անգամ չէ, որ հայտարարեց Երևանի առաջարկին՝ մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Բաքուն դրական չի արձագանքում։

Բացի այդ, հայկական կողմը հայտարարել է՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Իլհամ Ալիևը նորից կրկնել է, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ վերացնել տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ և փոխել Սահմանադրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել