Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին
 |shantnews.am|
12:36 - 10 սեպտեմբերի, 2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին |shantnews.am|

shantnews.am: Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները գիշերային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա՝ Լիբանանի հարավում գտնվող Այտա ալ-Շաբ, Ալ-Խիյամ և Ալ-Նակուրա շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ականանետային կրակ է բացվել նաև Նաքուրայի շրջանում։
Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել «Հեզբոլլահի» կողմից բխող սպառնալիքի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել