shantnews.am: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ և ակնհայտ ցեղասպանության մեջ։
«Amnesty International-ը բավարար ապացույցներ է գտել՝ եզրակացնելու, որ Իսրայելը կատարել և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների դեմ օկուպացված Գազայի հատվածում՝ առաջացնելով դժոխք և ավերածություններ, լկտիաբար, շարունակաբար, անխնա և լիակատար անպատժելիությամբ», – ասվում է կազմակերպության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։
Կազմակերպության եզրակացությամբ՝ Իսրայելը ցուցադրաբար «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։
Լոնդոնում գործող ՀԿ-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարն ասել է, որ Amnesty International-ի «դատապարտող բացահայտումները պետք է ծառայեն որպես արթնացման կոչ միջազգային հանրությանը»:
«Պետությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, պետք է իմանան, որ խախտում են ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները: Իսրայելի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամները և մյուսները, պետք է գործեն՝ անհապաղ վերջ տալու Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի վայրագություններին»,- ասել է նա։
comment.count (0)