Ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Վլադիմիր Պուտին
14:30 - 21 սեպտեմբերի, 2024

Ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին․

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն», - նշված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել