shantnews.am: Սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով զոհերի թիվը 31-ից հասել է 45-ի, վիրավորվել է 68 մարդ: Նման տվյալներ են բերված Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կոմիտեի ամփոփագրում։
Դրանում նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներից հետո շենքերի փլատակների տակից դուրս են բերվել մի քանի անհայտ մարմիններ։
«Ախտաբանները ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել՝ ավիահարվածի հետևանքով զոհվածներին հայտնաբերելու համար», – ասվում է տեքստում:
comment.count (0)