Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 356-ի, վիրավորների թիվն ավելի քան 1200 ։
Ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի աշխատակից նույնպես զոհվել է:
Առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ լիբանանցիներն առաջին անգամ են նման կորուստներ կրում 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Լիբանանում խոցվել է «Հըզբոլլահի» ավելի քան 1100 թիրախ։
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյաուն հանդես է եկել կարճ տեսաուղերձով, որտեղ նշել է, թե այս պատերազմը ոչ թե Լիբանանի դեմ է, այլ «Հըզբոլլահի»։ Նա ասել է, թե «Հըզբոլլահը» չափազանց երկար ժամանակ օգտագործում է լիբանանցիներին որպես կենդանի վահան։
Նա կոչ է արել լիբանանցիներին՝ թույլ չտալ, որ «Հըզբոլլահի» ուժերը տեղակայվեն իրենց բնակավայրերում։ Իսրայելի նախագահը կոչ է արել նաև լուրջ վերաբերվել իսրայելական բանակի նախազգուշացումներին։
comment.count (0)