Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով
 |azatutyun.am|
17:50 - 29 սեպտեմբերի, 2024

Ռումինիայում վտանգի ամենաբարձր մակարդակ է սահմանվել ջրհեղեղի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Ռումինիայի իշխանությունները երկու արևելյան շրջաններում հայտարարել են ջրհեղեղի վտանգի ամենաբարձր մակարդակ և տարհանելու հորդոր են արել։ Երկրի մյուս հատվածներում ուժեղացվել է զգոնությունը սեպտեմբերի 29-ին հորդառատ անձրևների և քամիների մոտենալուն զուգընթաց:

Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ռիսկերն աճել են արգելափակված ջրային ուղիների և այս ամսվա սկզբին տեղի ունեցած ջրհեղեղների այլ վնասների պատճառով:

Հիդրոլոգիայի և ջրային տնտեսության ազգային ինստիտուտի նախազգուշացումները կգործեն մինչև հոկտեմբերի 1-ի առավոտ։

Կարգադրվել է ռիսկային գոտիներից դուրս գտնվող դպրոցներին և այլ շենքերին պատրաստ լինել տարհանվածներին ընդունելու համար:

«Իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ անգամ», - ասել է Գալաթի շրջանի խորհրդի նախագահ Կոստել Ֆոտեան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ամենաառատ տեղումները սպասվում են այսօր՝ սեպտեմբերի 29-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ Դանիել Միհայլեսկու/AFP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել