Հայկական մեքենաներով արդեն հնարավոր կլինի մեկնել Իրան
13:36 - 30 սեպտեմբերի, 2024

Հայկական մեքենաներով արդեն հնարավոր կլինի մեկնել Իրան

Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքը, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդելու Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։

«Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։ Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով»,- ասված է հայտարարությունում։

Շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն տեղում կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել