Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացվել |azatutyun.am|
10:48 - 01 հոկտեմբերի, 2024

Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Բաքվում ձերբակալված հայ անջատականների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննություններն ավարտվել են», - այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։

Նա նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում, «քանի որ տուժածների թիվը շատ մեծ է»։

«Գործով կան բազմաթիվ տուժածներ, գործի նյութերին ծանոթանալուց հետո դրանք կուղարկվեն դատարան», - պարզաբանել է Ալիևը։

Ընդգծելով, որ «մեղադրյալի իրավունքները ապահովվում են միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան»՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի իրավաբան և նյութերին ծանոթանալու իրավունք։

«Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Քամրան Ալիևը։

Դեռ սեպտեմբերի սկզբին էր Բաքուն հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել