armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։ Այն «փոխզիջումների» և «զիջումների» փաթեթները, որոնք դրված են եղել 2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին, այդ բովանդակությունը եղել է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա։
Որովհետև այն փաթեթը, որը գոյություն է ունեցել 2016 թվականի օգոստոսի դրությամբ, հետևյալի մասին է եղել, որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել։ Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել։ Խոսում եք կապիտուլյացիայի մասին, ապա ինչպե՞ս է կապիտուլյացիա եղած երկրում ընտրություններ եղել և ընտրությունների արդյունքում մանդատ եք ստացել, եկել եք այստեղ նստել ու հարց եք տալիս ու դրա համար աշխատավարձ եք ստանում»,- ասաց Փաշինյանը։
comment.count (0)