armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության ծառայության և Պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը շոշափվել են «միջազգային իրադրության արդիական հարցերը, հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, քննարկվել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները մոտ հեռանկարում»:
comment.count (0)