1lurer.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի իր գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին, շնորհավորել է Գերմանիայի վերամիավորման օրվա առթիվ:
«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին, Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ:
Ընդհանուր սկզբունքների շուրջ միավորումը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կարող է լավ հնարավորություն ընձեռել Հայաստանի և Գերմանիայի մեր քաղաքացիներին՝ կապերն ամրապնդելու և ավելի խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր էջում:
comment.count (0)