azatutyun.am: Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան, «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։
Վարդանյանն ու Արցախի մյուս յոթ նախկին ղեկավարները ձերբակալվեցին Ադրբեջանի անցած տարվա հարձակումից ու հայաթափումից հետ։
Մինչ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են որևէ մանրամասն հայտնել հայցի մասին, Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ և երկու օր ջուր չեն տվել։ Մյուս հայցով էլ փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։
Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու պարբերականի դեմ՝ զրպարտության համար։
comment.count (0)