Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Աայս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը:
Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Սենատորի խոսքով՝ խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ կապերի առողջ մթնոլորտը եւ միշտ պատրաստ են երկխոսության:
Հանդիպման ընթացքում կարևորվել են կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գծով: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1201453
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)