ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է հայտարարել
13:13 - 04 հոկտեմբերի, 2024

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարելով խիստ նկատողություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Արդարադատության նախարարությունը, ներկայացնելով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը, նշել էր, որ միջնորդության պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետը անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստը ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել