Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի
 |1lurer.am|
20:19 - 04 հոկտեմբերի, 2024

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ: Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա հանդես է եկել մամուլի ասուլիսով:

 
Աբաս Արաղչին հայտարարել է՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելին իրանական հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրել: «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի», - զգուշացրել է դիվանագետը:
 
Նա տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ քննարկել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը: Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի Լիբանանի և «Հըզբոլլահի» համար, ինչպես նաև կենթադրի կրակի դադարեցում Գազայի հատվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել