Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
21:47 - 07 հոկտեմբերի, 2024

Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել