civilnet.am: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման գաղափար կար, բայց կողմերից մեկը չի աջակցել դրան»,- ասել է նա։
Ուշակովի խոսքով` Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնականը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ է անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
comment.count (0)