Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։
Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։
Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման․ «Ես հասկանում եմ, որ Երևանի քաղաքապետարանը շատ է սիրում կանաչեղեն, ես քաղաքապետարանին կնվիրեմ իրենց սիրած կանաչ գոտիները», - ասաց Չախոյանը՝ դոլարներ փակցնելով քաղաքապետարանի դռանը։
Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։
comment.count (0)