Չեչնիայում գազալցակայանի պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
18:48 - 12 հոկտեմբերի, 2024

Չեչնիայում գազալցակայանի պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է abc news լրատվական գործակալությունը։

Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել Գրոզնիի ավտոտեխսպասարկման կայանում, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ը հավելելով, որ զոհվածների թվում երկու երեխա կա։ Հրդեհը մարվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել