factor.am: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները «ամենաժամանակակից» ռուսական զենք են հայտնաբերել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության զինյալների բազաներում խուզարկությունների ժամանակ, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի 2006 թվականի բանաձևի համաձայն՝ միայն լիբանանյան բանակին է թույլատրվում զենք ունենալ Լետանի գետից հարավ, որը հոսում է Իսրայելի և Լիբանանի սահմանի մոտ։ «Սակայն «Հեզբոլլահ»-ը հարյուրավոր թունելներ և թաքստոցներ է փորել այս տարածքում, որտեղ մենք նոր ենք հայտնաբերել ռուսական ժամանակակից զենքի մի քանի միավոր», – ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ The Washington Post-ը (WP)՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ընթացքում հայտնաբերվել են ռուսական և չինական հակատանկային զենքեր։
comment.count (0)