Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին |armenpress.am|
11:18 - 18 հոկտեմբերի, 2024

Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի զոհվելու հանգամանքները կամրապնդեն «դիմադրության ոգին»: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Նա օրինակ կդառնա երիտասարդության և երեխաների համար, որոնք կշարունակեն նրա ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ գոյություն ունի օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Իրանի կարծիքով՝ մուսուլմանները կհիանան «նահատակ Սինվարով…., որը ռազմի դաշտում կանգնած է թշնամուն դեմ հանդիման», և «դիմադրության ոգին կամրապնդվի»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածին հասցված հարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին։

ԱՄՆ-ում և Իսրայելում համարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսելու շարժման մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։ 

Իր հերթին Յահյա Սինվարի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել