azatutyun.am: Ռուսաստանն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տելեգրամում հայտնել է, որ վերադարձած ռուս զինվորականներից 95-ը Բելառուսում բուժզննում են անցնում։
«Ամեն անգամ, երբ Ուկրաինան ազատում է մարդկանց ռուսական գերությունից, մենք մոտենում ենք այն օրվան, երբ ազատությունը կվերադարձվի բոլոր նրանց, ովքեր գտնվում են ռուսական գերության մեջ»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում։
Ուկրաինական լրատվականները հաղորդում են, որ վերադարձվածների թվում է ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռուսական զորքերի վրա կրակելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)