Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կենտրոնացել է Իսրայելի գործողությունների և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքների վրա:
«Մեր տարածաշրջանը կանգնած է չափազանց մեծ վտանգի առաջ: Իսրայելը, որը շարունակում է ցեղասպանությունը Գազայում, նաև արյունահեղություն է իրականացնում Լիբանանում։ Նեթանյահուն անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Նա փորձում է Իրանին նույնպես ներքաշել այս պատերազմի մեջ, սպառնում է հարվածել Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին: Իսրայելի ագրեսիվ կեցվածքը ստիպում է Թեհրանին քայլեր ձեռնարկել լեգիտիմ ինքնապաշտպանության ուղղությամբ: Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողություններն ու հռետորաբանությունը, որոնք ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը»,- ասել է Ֆիդանը:
Նա կրկնել է նախազգուշացումը, որն արվել էր ճգնաժամի սկզբից։ «Մենք գտնվում ենք լարվածության վիճակում, որը կարող է շատ լուրջ գլոբալ հետևանքներ ունենալ։ Տարածաշրջանի երկրները և նրա սահմաններից դուրս գործող դերակատարները պետք է խուսափեն անդառնալի քայլերից։ Թուրքիան չի ցանկանում պատերազմ մեր տարածաշրջանում։ Այս հարցում մենք խոհեմ և հանգիստ պահվածքի կոչ ենք անում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
comment.count (0)