tert.am: Իրանը տեղեկություններ էր ստացել Իսրայելի կողմից հնարավոր հարձակման մասին: Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Նա նաև ընդգծել է, որ Իրանն իսրայելական ագրեսիային պատասխանելու իրավունք ունի և ճիշտ ժամանակին կպատասխանի:
«Հարձակմանը նախորդող երեկոյից մենք ստացել են ազդանշաններ, որոնք վկայում էին հարձակման հավանականությունը, դրանից հետո մենք համոզված էինք` հարձակում լինելու է: Բացի այդ, տարբեր կողմերի հետ հաղորդագրություններով ենք փոխանակվել և մինչև հարձակումը ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ և այս առումով մեր պարտքը կատարել ենք: Մենք չենք մոռանա մեր նահատակների արյունը և մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու Սիոնիստական ռեժիմի (Իսրայելը-Խմբ.) ագրեսիվ գործողություններին, և դա կարվի համապատասխան պահին»,- ասել է Արաղչին:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելի հավածներին մեղսակից է ԱՄՆ-ն:
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:
comment.count (0)