Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է դպրոցներում սննդի և անվտանգության ծառայությունների արտապատվիրակման մոդելներ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հատկապես անվտանգության մասով կուզեի շեշտել, որ մենք շատ կարևորում ենք դպրոցներում անվտանգության ստանդարտի մշակումը, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է պետք ապահովել դպրոցի ամբողջական անվտանգությունը։ Ընդ որում, այդ մոդելները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչպիսին է դպրոցը։ Մի բան հստակ է, որ անվտանգության ստանդարտի լուրջ հարց կա, և այստեղ միջազգային փորձի և առկա խնդիրների ուսումնասիրությունը այսօրվա մեր առաջնահերթություններից է»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի դպրոցների անվտանգության հետ կապված ծառայությունների հնարավոր արտապատվիրակման քննարկումը լինելու է ԿԳՄՍ նախարարության օրակարգում։
comment.count (0)