Իրանը և Ադրբեջանը կանցկացնեն փրկարարական զորավարժություններ Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Զորավարժությունների հիմնական փուլը կանցկացվի վաղը Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ։
Զորավարժություններն անցկացվում են «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո։
Ինչպես հայտնում է Mehr-ը, այս զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում և ընդլայնել բազմակողմ համագործակցությունը երկու երկրների միջև։
comment.count (0)