ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|
14:12 - 04 նոյեմբերի, 2024

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|

panorama.am: Այս տարվա հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Ադջբերջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

Նախորդ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են հայ բանտարկյալներին սեպտեմբերին: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին ագրեսիայի հետևանքով։

Ադրբեջանում գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել