Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին
 |1lurer.am|
18:31 - 04 նոյեմբերի, 2024

Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին |1lurer.am|

1lurer.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին (COP29)։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի նախագահը։

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաստատել է այդ տեղեկությունը: COP29-ը կանցկացվի Բաքվում՝ նոյեմբերի 11-22-ը։ Գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն կլիմայի գլոբալ խնդիրները, կմշակվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ լուծումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել