Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին. փոխարտգործնախարար
 |civilnet.am|
11:58 - 05 նոյեմբերի, 2024

Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին. փոխարտգործնախարար |civilnet.am|

civilnet.am: Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպումը համաձայնեցնելու գործընթացը, որի մասին խոսել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նույն փուլում է. «Այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»:

Հոկտեմբերի 31-ին Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի «ևս մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։

«Հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասել էր ԱԳՆ ղեկավարը։

Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել