Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները. Հաքան Ֆիդան
 |hetq.am|
11:31 - 06 նոյեմբերի, 2024

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները. Հաքան Ֆիդան |hetq.am|

hetq.am: Անկարայի և Երևանի հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Akşam-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև (խաղաղության` խմբ.) պայմանագրի ստորագրումից հետո»,- Turkiye թերթին հայտնել է թուրք պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների հասնելու համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (խոսքը սահմանազատման գործընթացի մասին է՝ խմբ.) այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Նախորդ ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ֆորմալ և ոչ ֆորմալ շփումներ էին ունեցել Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում ու հանձնարարել արտաքին գործերի նախարարներին վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը՝ այն ստորագրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել